Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է։
















