Լրահոս
16.02.2023

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում. կստեղծվի կարգապահական հանձնաժողով

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում. կստեղծվի կարգապահական հանձնաժողով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:

Հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձևավորումը: Այս տեսանկյունից կարևոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը:

Նախագծի շրջանակներում առաջարկվում է Օրենքը լրացնել համապատասխան կանոնակարգումներով՝ ուղղված Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր ստեղծելուն: Մասնավորապես, առաջարկվում է Կոմիտեում ձևավորել Հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից:

Նախագծով ապահովվում է կարգապահական հանձնաժողովի ներառական կազմ, մասնավորապես՝դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ:Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:Միաժամանակ հարկ է նշել, որ պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ Հանձնաժողովի առաջին կազմում ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ներկայացուցիչը, իրավաբան-գիտնականը, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչները պաշտոնավարում են 2, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դատախազը՝ 1 տարի ժամկետով: Նշվածը պայմանավորված է Հանձնաժողովի գործունեության հետագա ընթացքի շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությամբ:

Հարկ է նաև նշել, որ Նախագծով նախատեսվում է, որ Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է:

Նշված կարգավորումները ուղղված են Հանձնաժողովի գործունեության անկախությունն ու հնարավոր ազդեցությունների բացառումն ապահովելուն:

Նախագծով նաև հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկուփուլ` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի իրականացման համար Նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ:

Նախագծով նաև սահմանվել են երաշխիքներ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից: Նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով:

Շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով Նախագծով սահմանվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել Հանձնաժողովի գործունեությանը:

Միաժամանակ, Նախագծով սահմանվում են հանձնաժողովի ձևավորման ժամկետները, ինչպես նաև նախատեսվում են կարգավորումներ, որոնք կապահովեն Կոմիտեի վարքագծի կանոնների ընդունումը և այլն:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան