ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Թիվ 1-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ լրատվականից։
Հարցին՝ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձա՞յն, թե՞ ազատել են, լրատվության վարչությունից չմանրամասնեցին։
Մերի Մանուկյան
















