Արմավիրում դադարեցվել է ավազի ապօրինի դուրսբերումը:
Այդ մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
- Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
- Ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։
- Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։

















