Լրահոս 24/7
16.02.2023

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Խաչատուրյան

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Դեվալն իր շնորհակալությունն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներ:

Հնդկաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր գնահատականի համար և շեշտել, որ իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան