Լրահոս
17.02.2023

Արցախի թեմի աջակցությամբ կապիտալ վերանորոգվում է Խնուշինակի մանկապարտեզի շենքը

Արցախի թեմի աջակցությամբ կապիտալ վերանորոգվում է Խնուշինակի մանկապարտեզի շենքը

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում  մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Այս մասին «Արցախպրես»- թղթակցի հետ զրույցում ասել է Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանը։

«Վերանորոգումն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի բարեգործական ծրագրով։ Պետք Է ասեմ, որ անգամ այս պայմաններում աշխատանքները շարունակվում են` առանցքում ունենալով մեր փոքրիկների համար հագեցած և հետաքրքիր առօրյայի ապահովումը։

Շենքը նորակառույց  էր, երբ սկսվեց Արցախյան գոյապայքարը։  Թե  առաջին և թե 44-օրյա պատերազմների ժամանակ այն լրջորեն  վնասվել է։ Գյուղում մանկապարտեզ հաճախող 63 երեխա ունենք։ Շենքային նոր պայմաններով վերաբացված մանկապարտեզում կգործի երկու խումբ»,-իրազեկել է նա։

Անդրադառնալով շրջափակման  պայմաններում համայնքում առաջացած խնդիրներին՝ Կ. Մուրսալյանն առաջնային է համարել դիզվառելիքի  պակասը։  

«Դրանով պայմանավորված`  գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները դադարեցված են։ Ինքներդ գիտեք, թե ինչ է դա նշանակում գյուղացիների համար։ Նրանք նաև  սեփական խաղողայգիներ ունեն, որտեղ ևս, խնդրով պայմանավորված,  էտման և այլ աշխատանքներ չեն կատարվում։   Երիտասարդներն էլ  պարապուրդի են մատնվել։

Մինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը կատարել էինք 120 հա աշնանացան,  շրջափակման պայմաններում   մեծ ջանքերի շնորհիվ այն հասցրել ենք 308 հա-ի։ Վառելիք ստանալու համար հայտ ենք ներկայացրել շրջվարչակազմ, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպել կարողանանք։ Մի մասն արդեն ստացել ենք, սպասում ենք մյուսին։ Նաև պետք է սերմեր տրամադրվեն»,-մանրամասնել  է մեր զրուցակիցը։

Նա իրազեկել է, որ այս օրերին գյուղում շարունակում են գործել բուժկետը, դպրոցը, խանութները։
«Դպրոցը ջեռուցվում է գազով, սակայն, գազամատակարարման հաճախակի խափանման խնդրից ելնելով, փայտի վառարաններ ենք տեղադրել ուսումնական գործընթացը կազմակերպելու համար»,-ընդհանրացրել է Խնուշինակ համայնքի ղեկավարը։

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան