Լրահոս
17.02.2023

Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Բյորն Բերգեին՝ Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերած աջակցության համար: Գրիգոր Մինասյանն ընդգծել է իրականացված մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության ոլորտներում գրանցած առաջընթացը: 

Նախարարը կարևորել է նաև արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրականացված աշխատանքները, ինչպես նաև ԵԽ աջակցությամբ իրականացված պրոբացիայի ինստիտուտի զարգացման, մասնավորապես՝ օրենսդրության բարելավման, նոր այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակի արդյունավետ կիրառման, տարբեր գործիքների պիլոտավորման, վերապատրաստումների իրականացման, վերասոցիալականացման ծրագրերի մշակման և գնահատման ուղղությամբ: 

Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև երկուստեք համագործակցության շրջանակներում հաշտարարության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքները:
Նախարարն ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի տրամադրած փորձագիտական կարծիքի կարևորությունը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ նախատեսող օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհավորել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

Բյորն Բերգեն ընդգծել է երկուստեք համագործակցության կարևորությունն ու նշել, որ այն տարիների ընթացքում ամրապնդվում է: Նա ողջունել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը և ընդգծել, որ նախանշված ուղղությունները համընկնում են ԵԽ քաղաքականությանը:

Բյորն Բերգեն վստահություն է հայտնել, որ արդեն իսկ իրականացված աշխատանքները նպաստելու են արդարադատության ոլորտի զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան