Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները WR Chess Masters-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Գերմանիան ներկայացնող Վինսենտ Կեյմերի հետ: Այժմ Արոնյանը առաջատարների շարքում է 1,5 միավորով: