Լրահոս
20.02.2023

Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ  դատական նիստը հետաձգվել է:

«Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով։ 

2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 28-ին։

Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: 

Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45

Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32

ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27

Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11

ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12

Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52

ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38

Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17

Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58

ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47