Լրահոս
21.02.2023

Խաչատուրովը կապ չունի գույքն օտարելու հետ, մեղադրանքն անհիմն է․ պաշտպան

Երեկ՝ ժամը 20․10-ի սահմաններում, Գրիգորի Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել է և ներկայացվել է դատարան, որպեսզի քննարկվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«12+12 ռեժիմով է հարցը քննվելու, այսինքն 12 ժամում պետք է միջնորդություն ներկայացվեր, հետո 12 ժամվա ընթացքում որոշում կայացվեր»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորի Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկի հետ։«Ըստ էության նույն գործն է, մեղադրանքը առնչվում է փողերի լվացմանը, բայց ԱԺ-ում ներկայացված դեպքի հանգամանքների հետ առնչություն չունի։

Այնտեղ խոսքը գնում է պաշտոնական դիրքն օգտագործելով պատճառված վնասի մասին, իսկ Խաչատուրովի դեպքում խոսքը գնում է այդ օտարված գույքերից մեկը ձեռք բերելու մասին, ինչը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Ենոքյանը՝ միաժամանակ նշելով, որ այս գործն ունի վաղեմության ժամկետ։

«Ըստ մեղադրանքի՝ այն 14 տարի ու մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում գործի վաղեմության ժամկետը 15 տարի է։ Գույքը ձեռք բերողը Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում, առնչությունն այսքանով է, բայց ինքը՝ Խաչատուորվը, որևէ առնչություն չունի գույքը ձեռք բերելու հետ, մեղադրանքն անհիմն է»,- ասաց փաստաբանը։

Վերջինս հայտնեց նաև, որ հնարավոր չի եղել Խաչատուրովին փոխանցել իրեն անհրաժեշտ որոշ դեղամիջոցներն ու սնունդ։

Լրահոս
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45

Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32

ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27

Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11

ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12

Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52

ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38

Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17

Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58

ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
12:35

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
12:24