Լրահոս 24/7
21.02.2023

Ամփոփվել են «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի արդյունքները

Ամփոփվել են «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլիա Կասմանի համանախագահությամբ տեղի է ունեցել «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի փակման համաժողովը և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022 թթ. ծրագրային ձևաչափի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Արմենուհի Հարությունյանն իր ելույթում նշել է, որ միջոցառման ձևաչափը բացառիկ է իր նշանակությամբ և հագեցվածությամբ, քանի որ ներկայացվել են երկու հատկանշական ծրագրեր՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում»:

Նախարարի տեղակալն իր ելույթում շեշտել է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում կատարվել են մի շարք բարեփոխումներ Հայաստանում դատական իշխանության անկախության, իրավական ընթացակարգերի արդյունավետության ու արդարադատության մատչելիության տեսանկյունից: Այս համատեքստում տրամադրվել է իրավական աջակցություն արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև համապատասխանեցվել է հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին:

«Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և կարողությունների զարգացմանը միտված օժանդակություն։

Արդարադատության նախարարի տեղակալը շեշտել է, որ Ծրագրի նպատակն էր ստեղծել ընդհանուր հարթակ, որպեսզի պետական մարմինների, դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները, ոլորտի առանցքային մասնագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան քննարկել ոչ միայն արդեն իսկ իրականացված ծրագրերը, այլև նախանշել այն ուղղությունները, որոնցով ապագայում պետք է ընթանա Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը:

Արմենուհի Հարությունյանը բարձր է գնահատել առկա համագործակցության մակարդակը և վերահաստատել է Նախարարության պատրաստակամությունը՝ առավելագույն արդյունքներին հասնելու համար:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան