Հայաստան
28.08.2019

Օսիպյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում

Օսիպյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում

Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների պետեր:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին հավելյալ պարգևավճարներով:

Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրվածներին և մաղթեց բարի ծառայություն:

Խորհրդակցության հիմնական թեման ուսումնական տարվա մեկնարկն էր: Ոստիկանության պետը բոլոր ստրաբաժանումներին հանձնարարեց սեպտեմբերի 1-ից անցնել ուժեղացված ծառայության:

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությանը հանձնարարեց ակտիվացնել անչափահասների հետ տարվող աշխատանքները: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ոչ միայն սեպտեմբերին, այլև ուսումնական ողջ տարվա ընթացքում անցանկալի միջադեպեր չլինեն:

Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց թարմացնել ուսումնական բոլոր հաստատությունների մոտակայքի գծանշումները, տեղադրել ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են: Օգնել ծնողներին ու աշակերտներին փողոցներն անցնել, հաստատել կարգուկանոն դպրոցների շրջակայքում, պատասխանատվության ենթարկել երկրորդ շարքում կանգնած կամ այլ խախտումներ կատարող վարորդներին, դպրոցների մոտ հնարավորինս բացառել խցանումները:

Ոստիկանության պետը հորդորեց նաև ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներին այցելել կրթական հաստատություններ, զրուցել տնօրինության հետ, գնահատել իրավիճակն ու ճշգրիտ կազմակերպել ծառայությունը:

Հանձնարարվեց նաև ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում, որովհետև հատկապես այդ հատվածներում հնարավոր է գրանցվեն գրպանահատությունների դեպքեր:

Վալերիյ Օսիպյանը հորդորեց ուժեղացված ծառայությամբ կանխել նման զարգացումները:

Հանձնարարվեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ շարունակել բակային հանդիպումները բնակիչների հետ, լսել խնդիրները և լուծումներ գտնել:

Այս ամառ հանրապետությունում գրանցվում են աննախադեպ մեծ քանակի հրդեհներ: Ոստիկանության պետը հանձնարարեց բացահայտել հրդեհների առաջացման պատճառները, հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Իրականացնել նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ:

Խոսվեց նաև ոստիկանության ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց դրանք բաշխել անաչառ: Բարեխիղճ ծառայողը պետք է ստանա արժանի գնահատական:

Խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության ծառայությանը և հանցավորության դեմ պայքարին վերաբերող այլ հարցեր ևս:

Լրահոս
Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց
17:03
Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց
Սաակաշվիլի. «Փաշինյանը առաջնորդի տեսք ուներ»
16:41
Սաակաշվիլի. «Փաշինյանը առաջնորդի տեսք ուներ»
Մարտի 1-ի գործով Վալերիյ Օսիպյանին ու Ռոբերտ Մելքոնյանին առնչվող մասն ուղարկվել է դատարան
16:27
Մարտի 1-ի գործով Վալերիյ Օսիպյանին ու Ռոբերտ Մելքոնյանին առնչվող մասն ուղարկվել է դատարան
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել
16:07
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել
Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով
15:34
Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով
«Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, և Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարևոր հանգույց․ Հարությունյան
15:12
«Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, և Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարևոր հանգույց․ Հարությունյան
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում գտնվող իր դեսպանատունը
14:33
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում գտնվող իր դեսպանատունը
Ջրաշենի տիրապետմանն է վերադարձվել մանկապարտեզի շենքը և հողատարածք
14:23
Ջրաշենի տիրապետմանն է վերադարձվել մանկապարտեզի շենքը և հողատարածք
Հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի.Գառնիկ Դանիելյան
14:05
Հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի.Գառնիկ Դանիելյան
Թրամփը չի դիտարկում Իրան զորքեր մտցնելու հնարավորությունը
13:49
Թրամփը չի դիտարկում Իրան զորքեր մտցնելու հնարավորությունը
Խորքային իմաստով այդ քարոզչությունը հայ-իրանական բարեկամության դեմ է. Աթանեսյան
13:24
Խորքային իմաստով այդ քարոզչությունը հայ-իրանական բարեկամության դեմ է. Աթանեսյան
Պատերազմի առաջին 100 ժամը Վաշինգտոնին արժեցել է 3.7 միլիարդ դոլար. զեկույց
12:52
Պատերազմի առաջին 100 ժամը Վաշինգտոնին արժեցել է 3.7 միլիարդ դոլար. զեկույց
Մարտի 4-5-ը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ
12:36
Մարտի 4-5-ը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ
Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը
12:16
Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը
Վաշինգտոնի նպատակը` Իրանում քաղաքական համակարգի «մաքրումն» է. Թրամփ
11:56
Վաշինգտոնի նպատակը` Իրանում քաղաքական համակարգի «մաքրումն» է. Թրամփ