Աշխարհ
28.08.2019

Թուրքմենստանում բերման են ենթարկում բանկոմատների մոտ հերթի սպասող անձանց

Թուրքմենստանում բերման են ենթարկում բանկոմատների մոտ հերթի սպասող անձանց

Թուրքմենստանի Լեբապի մարզի ոստիկանությունը բերման է ենթարկում բանկոմատների մոտ երկար հերթի մեջ սպասող մարդկանց, որոնք փորձում են կանխիկացնել իրենց գումարը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տեղական խմբագրությունը։

Նշվում է, որ բերման ենթարկվածներին բաց են թողնում հարցաքննությունից հետո՝ պահանջելով այլևս հերթ չկանգնել։

Տեղական պետական հաստատությունները և այլ կազմակերպություններ նույնպես հանդիպումներ են կազմակերպում աշխատակիցների հետ, որոնց ժամանակ պահանջում են հերթեր չգոյացնել բանկոմատների առաջ։

Բերման ենթարկելու մասին լուրերը սկսել էին տարածվել այն բանից հետո, երբ օգոստոսի 19-ին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրապարակային քննադատության էր ենթարկել հերթերում սպասող անձանց և Կենտրոնական բանկի նախագահ Մերդան Աննադուրդիևին նկատողություն տվել «բանկոմատների աշխատանքի հանդեպ վերահսկողության թուլացման» պատճառով։

Թուրքմենստանում պետական ծառայողների աշխատավարձը, կենսաթոշակները, որպես նպաստ հատկացվող գումարը, կրթաթոշակը, գյուղատնտեսների աշխատավարձը փոխանցվում է բանկային քարտերին։ Թուրքմենստանի քաղաքացիների համար կանխիկացման սահմանափակում է գործում․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է կանխիկացնել օրական մինչև 200 մանաթ (համարժեք է ԱՄՆ 57 դոլարին)։ Մարդիկ հաճախ ստիպված են լինում գումար ձեռք բերելու համար գիշերներն անցկացնել բանկոմատների դիմաց գոյացած երկար հերթերում, քանի որ այդ սարքավորումների գումարն արագ է սպառվում։

Լրահոս
Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց
17:03
Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց
Սաակաշվիլի. «Փաշինյանը առաջնորդի տեսք ուներ»
16:41
Սաակաշվիլի. «Փաշինյանը առաջնորդի տեսք ուներ»
Մարտի 1-ի գործով Վալերիյ Օսիպյանին ու Ռոբերտ Մելքոնյանին առնչվող մասն ուղարկվել է դատարան
16:27
Մարտի 1-ի գործով Վալերիյ Օսիպյանին ու Ռոբերտ Մելքոնյանին առնչվող մասն ուղարկվել է դատարան
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել
16:07
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել
Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով
15:34
Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով
«Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, և Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարևոր հանգույց․ Հարությունյան
15:12
«Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, և Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարևոր հանգույց․ Հարությունյան
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում գտնվող իր դեսպանատունը
14:33
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում գտնվող իր դեսպանատունը
Ջրաշենի տիրապետմանն է վերադարձվել մանկապարտեզի շենքը և հողատարածք
14:23
Ջրաշենի տիրապետմանն է վերադարձվել մանկապարտեզի շենքը և հողատարածք
Հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի.Գառնիկ Դանիելյան
14:05
Հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի.Գառնիկ Դանիելյան
Թրամփը չի դիտարկում Իրան զորքեր մտցնելու հնարավորությունը
13:49
Թրամփը չի դիտարկում Իրան զորքեր մտցնելու հնարավորությունը
Խորքային իմաստով այդ քարոզչությունը հայ-իրանական բարեկամության դեմ է. Աթանեսյան
13:24
Խորքային իմաստով այդ քարոզչությունը հայ-իրանական բարեկամության դեմ է. Աթանեսյան
Պատերազմի առաջին 100 ժամը Վաշինգտոնին արժեցել է 3.7 միլիարդ դոլար. զեկույց
12:52
Պատերազմի առաջին 100 ժամը Վաշինգտոնին արժեցել է 3.7 միլիարդ դոլար. զեկույց
Մարտի 4-5-ը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ
12:36
Մարտի 4-5-ը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ
Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը
12:16
Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը
Վաշինգտոնի նպատակը` Իրանում քաղաքական համակարգի «մաքրումն» է. Թրամփ
11:56
Վաշինգտոնի նպատակը` Իրանում քաղաքական համակարգի «մաքրումն» է. Թրամփ