Լրահոս
23.02.2023

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի:

ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը մինչև 2023 թվականի հունվարը ներգրավված էր Ոստիկանության բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբում, վերջերս տարբեր հարցումներով դիմել է ոստիկանություն, որը, սակայն, օրենքի խախտումով, չի պատասխանել դրանց:

Առաջին հարցումը վերաբերել է Պարեկային ծառայության վթարված մեքենաների վերանորոգման չափազանց երկար ժամկետներին:

Օրինակ՝ վթարված «Տոյոտա» մակնիշի մեքենաների 52 տոկոսի դեպքում վերանորոգումը տևել է 5 ամսից ավելի: Հարցումով փորձել էինք պարզել, թե արդյո՞ք վերանորոգման համար ապահովագրական հատուցումները ստացվել են ժամանակին և ի՞նչ ժամկետում են կատարվել վերանորոգման վճարները: Հարցման պատասխանը չենք ստացել:

Մյուս հարցումը վերաբերում է սպայական կոչում ստացած՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի չորս պարեկների առաջխաղացմանը, մասնավորապես՝ ի՞նչ չափորոշիչներով է կայացվել նշված պարեկների առաջխաղացման որոշումը:

Ոստիկանությունից պատասխանել էին, որ առաջխաղացման որոշումները կայացվել են՝ նշված պարեկների առաջադիմությունը, պատրաստվածությունը և բարոյակամային հատկությունները հաշվի առնելով:

Լրացուցիչ հարցմամբ մենք խնդրեցինք տրամադրել հանցագործությունների բացահայտման առավել բարձր ցուցանիշներ արձանագրած պարեկների ցուցանիշները՝ համեմատելու դրանք առաջխաղացում ստացած պարեկների ցուցանիշների հետ: Այս հարցման պատասխանը ևս չենք ստացել:

Եվ վերջապես երրորդ հարցումը վերաբերում էր հանրային վայրերում ոստիկանության ու ոստիկանության ենթակա մարմինների ու կառույցների կողմից տեղադրված կամ վերահսկվող ֆիքսված տեսախցիկներին: Մասնավորապես, խնդրել էինք տրամադրել դրանց ցանկը՝ հասցեները կամ տեղադրման վայրի նկարագրությունը։

Ոստիկանության կողմից այս հարցումներին 5-օրյա ժամկետում չպատասխանելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտում է, ինչի կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է Վարչական դատարան:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից հարցումներին չպատասխանելը կրում է սիստեմատիկ բնույթ:

ԻՔՄ-ն, հետամուտ լինելով ոստիկանության բարեփոխումները մշտադիտարկելու իր հանրային հանձնառությանը, հետևողականորեն պահանջելու է ոստիկանությունից և Ներքին գործերի նախարարությունից աշխատել հաշվետու և թափանցիկ կերպով, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանությունը կամ Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանի կամ ոչ պատշաճ ժամկետներում կպատասխանի հարցումներին, կձեռնարկի անհրաժեշտ դատաիրավական գործողություններ:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ