Գլխավոր
23.02.2023

Մենք դեմ ենք Ամուլսարի շահագործմանը. Գ. Հայրապետյան

Մենք դեմ ենք Ամուլսարի շահագործմանը. Գ. Հայրապետյան

Լրագրող, քաղաքական մեկնաբան Գոհար Հայրապետյանը անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործմանը, նա մասնավորապես գրել է.

«Հայաստանի Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, ինչի հիման վրա էլ սկսվելու է Ամուլսարի հանքի շահագործումը։

Ոչ մի միջազգային ներդրում էլ չկա, սա նորից ռուսական կապիտալով ստրկացնող, Հայաստանի ապագան ոչնչացնող, Ջերմուկը դանդաղ գործողության ռումբի վերածող ծրագիր է։ Պարզապես մի հատ գուգլ արեք, և տեսեք թե ով է Պանիկովսկին – ռուսական կապիտալ է։

«Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) — տարածաշրջանային զարգացման բանկ հիմնադրված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականին։

Ներկայումս բանկն ունի վեց անդամ պետություններ տեղակայված Ասիայում և Եվրոպայում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստան»։

Թե բա դիվերսիֆիկացնենք, միջազգային ներդրումներ բերենք, որ Ջերմուկը պահենք։ Հա, ի դեպ, էտ ռուսական կապիտալն էր ընդամենը 100 մլն է տալիս, էն մնացած 150 մլն Հայաստանն է տալիս։ Ու դեռ մի բան էլ գարանտ կանգնում սնանկացած Լիդիանին – 600 մլն պարտք ունի։

Հարցերի շարան

Ինչպե՞ս է պետությունը երաշխավորելու ռիսկերը, ասենք երկրրաշարժի դեպքում։ Մենք գտնվում ենք Թուրքիայի հետ նույն խզման գծում, որոտեղ մինչ օրս երկրաշարժերը չեն դադարում։

Ինչպե՞ս է երաշխավորում, որ այդ ցիանիդային հարթակը, որը մի կերպ տեղի կավից է պատրաստված, չի քանդվելու ու չի թունավորելու մեր ջրերի 80 տոկոսը։

Ինչպե՞ս է երաշխավորելու, որ երբ ռուսն ու թուքրը ուզենան հերթական շանտաժի մեզ ենթարկեն, չեն ռմբակոծի այդ նույն ցիանիդային հարթակը։

Ընդերքի մասին օրենքում հակասահմանադրական փոփոխություններով տեղի բնակչության բողոքները հավասարեցվել են ֆորս մաժորի, պետության դեմ ընդվզման փորձերի։ Յա իրո՞ք, էտ Լիդիանի շահերը երբ դարձան մեր պետության շահերը։

Ի՞նչ է լինելու Ջերմուկի տարիներ շարունակ ստեղծված ողջ ենթակառուցվածի հետ։ Ջերմուկի երիտասարդները սովորում էին բժկականում կամ տուրիզմի ոլորտում, որ հետո իրենց հարազատ համայնքում աշխատեն։

Այսօր արդեն արտագաղթելու են կամ դառնան հանքերը կորզող բանվորներ։ Սա՞ է ձեր գիտելիքահեն պետությունը։

Ջերմուկցին ընտրել է այլ կյանք, այլ ճանապարհ, եթե ուզեր ապրել հանքերի մեջ, կտեղափոխվեր Ալավերդի կամ Քաջարան։

Ո՞վ է ձեզ թույլ տվել ոտնահարել մի ողջ համայնքի իրավուքները և իրենց տեղը որոշել։ Հիմա որ առանց այն էլ տուժած ջերմուկցին թողնի գնա, ո՞վ է պահելու Ջերմուկը։ Հողը մարդն է պահում, ոչ թե հանքը, կամ քո երկիր եկած ու ընդերքը քերող հանքահենը։

Արծվանիկի պոչամբարն էլ իբր թղթերով գերմանական ընկերության էր պատկանում, հենա տեսանք ինչ եղավ։ Այսօր ջուրը, մաքուր միջավայրը նույն արժեքն ունի, ինչ ոսկին միջազգային շուկայում։ Մենք և մեր երեխաները պիտի ապրենք այս երկրում։

Մենք դեմ ենք Ամուլսարի շահագործմանը։ Բոլոր այն մարդիկ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, խնդրում եմ տակը + դրեք, հասկանանք ինչ ենք անում, թե չէ երեկ կառավարության դեմ բողոքի ընդամնեը 3 հոգի էր դուրս եկել, լիքը մարդ ահագին առխայնացել էրՋերմուկցին այսօր բոլորիս աջակցության կարիք ունի․ Ամուլսարի համար պայքարող երիտասարդներից զոհվել են սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ կամ անհետ կորել։ Կեսն էլ հիմա դիրքեր են պահում»։

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ