Լրահոս
23.02.2023

Դատախազությունը պահանջ է ներկայացրել՝ բռնագանձել Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք ապօրինի գույքեր

Դատախազությունը պահանջ է ներկայացրել՝ բռնագանձել Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք ապօրինի գույքեր

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 23-ին, շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին հայտնում է «Հետքը»։

Դատախազությունը պահանջում է Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել

Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։ 

Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։

Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։

Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։

Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։

«Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։

«Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։

Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։

Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։

2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։

2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 

Դատարանը հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 24-ին՝ ժամը՝ 16։30-ին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ