Լրահոս 24/7
23.02.2023

Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա տնտեսության մեռնող ոլորտ. Թանդիլյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա տնտեսության մեռնող ոլորտ. Թանդիլյան

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական գործոնը միշտ կարելի է քննարկել՝ այդպես էլ չունենալով լիարժեք ճշմարտություն: Միշտ կարելի է հազար հիմնավորում բերել՝ տնտեսական, իրավական, նույնիսկ ռազմական, թե ինչու է անհրաժեշտ այս կամ այն հանքի շահագործումը: Ակնհայտ է մի բան՝ մարդու կյանքը և առողջությունը բարձրագույն արժեք են, և դրա դիմաց որևէ այլ գործոն չի կարող նույնիսկ քննարկման առարկա լինել։

Հայաստանում օրեցօր ահագնացող ժողովրդագրական խնդիրը չի կարող ստորադասվել այլ հարցի, ընդ որում մենք ոչ թե պետք է մտածենք ծնելիության աճի, այլ նաև մահերի նվազման մասին: Իսկ այն, որ գոյացություններից մահվան դեպքերը սարսափելի մակարդակի են, և բնակչության լրջագույն հատված պայքարում է այդ չարիքի դեմ, ցավոք,ակնհայտ իրողություն է: Ակնհայտ է, նաև որ այդ հիվանդությունների գլխավոր պատճառներից մեկը հենց հանքերի շահագործման արդյունքում բնության աղտոտումն է:

Փաստ է, որ զարգացած երկրներում որտեղ մարդու կյանքը բարձրագույն արժեք լինելը ոչ թե ցանկություն է, այլ՝ իրականություն, հանքարդյունաբերությունը չունի մեծ դեր տնտեսության մեջ: Իսկ ահա Հայաստանի նման փոքր տարածքում հանքարդյունաբերությունը գրավել է ողջ երկիրը, և եթե շահագործվեն այս պահին արդեն իսկ լիցենզիա ունեցող հանքերը, ապա հետևանքները կլինեն ողբերգական: Ընդ որում, խնդիրը Ամուլսարը չէ, մնացած բոլոր հանքերն են, խնդիրներով հարուստ Թեղուտն է, անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունն է։ Որևէ վճարված հարկ ոչ մեկի կյանքի ու առողջության գինը չունի:

Տնտեսության կառուցվածքի փոփոխությունը այլընտրանք չունի, այլ ոլորտների զարգացումը պետք է դառնա կառավարության ռազմավարական նպատակներից, և աստիճանաբար պետք է անցում կատարենք այլ ոլորտների՝ չվնասելով աշխատատեղերը: Իսկ եթե ուզում եք զբաղվել արդյունաբերությամբ, ապա Հայաստանի առաջնահերթությունը ռազմարդյունաբերությունն է։

Կարծում եմ՝ կարիք չկա անդրադառնալու նաև ոլորտի տնտեսական ռիսկերին, երբ ՀՆԱ-ի մեջ զգալի մասնաբաժին ունեցող ոլորտն ունի մեծ կախվածություն միջազգային գներից, և տատանումները հանգեցնում են անգամ տնտեսական ճգնաժամի Հայաստանում: Հետևաբար, հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա տնտեսության մեռնող ոլորտ, ոչ թե ոլորտ, որը սպանում է մարդկանց»-գրել է նա:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան