Բաքուն կշարունակի ձգտել պատասխանատվության ենթարկել Երևանին մարդու իրավունքների ոտնահարման համար:
Այս մասին իր գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Նա նշել է, որ Ադրբեջանը «պարտավորվում է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի ճանապարհին անվտանգ երթևեկությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»:
Բացի այդ, Մամեդովը նաև գրել է. «Հայաստանը նաև պարտավոր է ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից` համաձայն դատարանի նախորդ` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի»։
















