ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևելու է Ռուսաստանի գործողություններին, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայացրած որոշմանը։
«ՆԱՏՕ-ն ուշադրությամբ կհետևի Ռուսաստանի գործողություններին՝ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո։ Դաշինքն ուշադրությամբ կհետևի՝ ինչ է անելու Ռուսաստանն իր միջուկային զենքի հետ կապված»,- ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ սպառազինությունների թափանցիկ վերահսկողության կոչ է ուղղել՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը՝ սպառազինությունների հուսալի զսպումն ապահովելու ուղղությամբ։
















