Լրահոս 24/7
24.02.2023

Հայաստանում ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում փորձագետներ կներգրավվեն Չեխիայից

Հայաստանում ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում փորձագետներ կներգրավվեն Չեխիայից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև 2015 թ․կնքված հուշագրի կետերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև սոցիալական բնակարաշինության վերաբերյալ։  

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՍՀՆ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների նպատակներն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, մասնավորապես՝ ՀՀ ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում Չեխիայի Չարլզի համալսարանի պրոֆեսորների և փորձագետների ներգրավման կարևորությունը․

«Սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում Չեխիայի լավագույն փորձը կարող է մեզ համար բավականին հետաքրքիր և արժեքավոր լինել։ Մենք պատրաստ ենք նաև գործնական փուլ տեղափոխել դեռևս 2015 թ․ ստորագրված համագործակցության հուշագրի կետերի իրականացումն ու դրանից բխող ծրագրերի իրագործումը»։

Նախարար Մկրտչյանը խոսել է նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխությունների մասին՝ շեշտելով ավագ սերնդի պրոֆեսիոնալ մասնագետների ներուժի օգտագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ավստրիայի հետ քննարկվում է նմանօրինակ միջոցառումների իրականացման հնարավորությունն ու չեխական կողմին ևս առաջարկել է միանալ նախաձեռնությանը։

Պետր Պիրունչիկը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը։ Նա նշել է, որ Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների թիվը բավականին մեծ է, և վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական ապահովությունը ևս առաջնահերթ են․

«Չեխական կողմը հետաքրքրված է համատեղ նոր փաստաթղթի կնքմամբ։ Մենք նաև պատրաստակամ ենք նախարարության հետ 2015 թ․ համատեղ հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման ու կյանքի կոչման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր իրականացնել, ինչպես նաև համատեղել ջանքերը զբաղվածության ապահովման, գործազրկության հաղթահարման ու աշխատանքային օրենսդրության բարելավման ուղղությամբ»։  

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ ոլորտի զարգացման և արդյունավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան