Լրահոս
25.02.2023

Կարևորը աշխատանքի հիմքում դրվող դիրքորոշումներն են. Աբրահամյան

Կարևորը աշխատանքի հիմքում դրվող դիրքորոշումներն են. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարար և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել:

Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը մինչ նրա նշանակումը ամիսներ շարունակ Վարդանյանին տարբեր մարդկանց շրջանում ներկայացնում էր որպես Արցախի ապագա, մարդ, ով ունակ է իրավիճակ փոխելու և իր ահռելի հնարավորությունները ի շահ Արցախի ներդնելու: Թե ինչ եղավ այդ խոսքերից 2 ամիս անց` բոլորը գիտեն:

Հարությունյանի կողմնակիցների մի մասը սկսեցին խոսել այն մասին, որ Վարդանյանը խնդիր է պետական համակարգի համար, մյուսները «պարզեցին», որ Վարդանյանը ռուսների մարդը չէ, մի խումբ այնքան առաջ գնաց ստեղծագործական մոտեցումներում, որ Վարդանյանի նշանակումը կապեցին ՀՀ ընդդիմության ջանքերի հետ:

Ի դեպ, Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Ա. Հարությունյանն է, ով նշանակել ու կարճ ժամանակ անց հեռացրել է իր նշանակածին` անկախ պատճառներից ու ներսում խորը ճգնաժամ ստեղծել, իսկ հիմա «հերոսաբար» պայքարում է իր իսկ ստեղծած «կաշայի» դեմ:

Այս և նախորդ ժամանակահատվածում Հարությունյանի անկանոն ու անկանխատեսելի քաղաքական վարքագիծը հաշվի առնելով, դժվար է ասել, թե ինչ կունենանք նոր պետնախարարի նշանակումից հետո:

Ներսիսյանի մասին վերջին շրջանում տարբեր բնույթի տեղեկություններ շրջանառվեցին` ՀՀ իշխանությունների, սոռոսականների ներկայացուցիչը լինելուց մինչև պաշտոնակռվի մասնակցի:

Ես ինքս` ի պաշտոնե, իմ ծառայության տարիներին, իր հետ առնչվել եմ Արցախում, լավ տպավորություն եմ ունեցել, որովհետև իր գործում եղել է հստակ ու սկզբունքային, իսկ իր մասին տարածվող լուրերը հաստատող որևէ փաստի չեմ հանդիպել:

Չնայած ծանր ներքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային վիճակի մեծ պատասխանատվություն է ստանձնել և իմ ցանկությունն է, որպեսզի նա ու մյուս պաշտոնյաները հաջողեն, որովհետև դա բխում է Արցախի շահերից։

Կարևորը աշխատանքի հիմքում դրվող հստակ դիրքորոշումներն ու սկզբունքներն են, որոնք պետք է բխեն արցախցիների` 3 տասնամյակ առաջ հռչակած մոտեցումներից»:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ