Լրահոս
25.02.2023

Որն է լինելու Հայփոստի շենքի ճակատագիրը

Որն է լինելու Հայփոստի շենքի ճակատագիրը

«Համակարգային կոռուպցիայի վերածնունդը՝ պետությանը պատկանող մեկ առանձին խոշոր հիմնարկության օրինակով:

2020թ.-ին, հեղափոխությունից հետո մրցույթի արդյունքներով ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվում Հայկ Կարապետյանը: Թե ինչ արդյունքներ արձանագրվեցին այս երիտասարդ ու արհեստավարժ տնօրենի նշանակմամբ կարելի է դատել մեկ փաստով.

եթե մինչեւ նրա նշանակումը ՀայՓոստը ՄԱԿ-ի Համաշխարհային փոստային միության (Universal Postal Union-UPU) վարկանիշով զբաղեցնում էր աշխարհում 80-րդ տեղը, զիջելով, ի դեպ, թե՛ Վրաստանին եւ թե՛ Ադրբեջանին, ապա նրա նշանակումից հետո ընդամենը 1 տարի անց (2021թ.-ի արդյունքներով) Հայփոստը արդեն զբաղեցնում էր 48-րդը, այսինքն բարձրացել է 32 կետով՝ առաջ անցնելով Վրաստանից էլ, Ադրբեջանից էլ:

Սա այն ժամանակվա հազվադեպ հաջող նշանակումներից էր: Ի դեպ, նա որեւէ կապ չի ունեցել ՔՊ-ի հետ, ընդամենը հայտ է ներկայացրել բաց մրցույթին եւ հաղթել: Դե հիշում եք հետհեղափոխական շրջանը՝ հույսերով լի:

Հայկի աշխատանքի արդյունք հանդիսացող եւս երկու ցուցանիշների մասին ասեմ. եթե մինչեւ իր նշանակումը նամակը Հայաստանի ներսում հասնում էր 4-5 օրում, ապա նրա գալուց հետո՝ 2 օրում: Հայաստանով մեկ 9 նոր կենտրոններ են բացվել:

Ստվերային շրջանառություններով եւ մեքենայություններով հայտնի այս հիմնարկությունից Հայկը ատեստավորման արդյունքում հեռացրել է 1040 աշխատակից, ընդունելով նոր կադրերի, ներդնելով աշխատակիցների համար բոնուսային խրախուսման համակարգ, իրականացնելով այլ նորարարություններ, դրա շնորհիվ, օրինակ, արմատախիլ է արվել թոշակառուներից թուշակը ստանալիս ՙՙլեվի՚՚ փող վերցնելու արատավոր պրակտիկան:

Ու ինձ համար ամենակարեւոր ցուցանիշն այն է, որ ես ինքս, որպես շարքային հաճախորդ, տեսնում էի Հայփոստի աշխատանքի կտրուկ բարելավումը:

ՀայՓոստը նման զարգացման համար անգամ արժանացել է UPU-ի մրցանակի, որը սակայն, Հայկ Կարապետյանին չէր վիճակվել ստանալ:

Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Հայկը ազատվեց աշխատանքից, իսկ նրա փոխարեն մրցանակը ստացավ ՀայՓոստի նոր ղեկավարը: Իսկ ինչո՞ւ Հայկին ազատեցին աշխատանից եւ ո՞ւմ նշանակեց Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր գործադիր տնօրեն:

Հայփոստի շենքը վաճառելու փորացավը, ոնց հասկանում եմ, պատել էր ոչ միայն կոնկրետ գործարարի, ով ուզում էր այն քանդել եւ դրա փոխարեն ավելի բարձր եւ շքեղ շենք կառուցել, այլ այդ գործարարի հետ աֆիլացված պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի շրջապատից:

Հայկ Կարապետյանը ընդդիմացել է այդ ծրագրին եւ որպես Հայփոստի տնօրեն չի համաձայնել շենքի քանդմանը: Ինչպես տեսնում ենք, որոշ մարդկանց բիզնես շահերն ավելի արժեքավոր գտնվեցին, քան Հայաստանում փոստային ծառայության շահերը, դրա որակյալ մատուցումը ՀՀ քաղաքացիներին:

Շենքի օտարման եւ քանդման որոշումը արդեն ընդունված է, իսկ Հայկ Կարապետյանը՝ ազատված աշխատանքից:

Ի դեպ, Արայիկ Աբրահամյան անուն-ազգանունով այս սուբյեկտը, եկած-չեկած տապալել է Հայկ Կարապետյանի նախաձեռնած նոր նախագծերը՝ Արմոտեխը, Փոստմարկետը, որոնք փակվելու եզրին են:

Բերբեր ծրագիրը, որը դարձել էր Գլոբինգ-ի մրցակից, եւս տխուր վիճակում է, Հայփոստ-մեդ-ի առցանց հարթակները պատրաստ են, բայց չեն ներբեռնվում (դե, երեւի, դեղատնային խոշոր ցանցերի տերերը, ում հետ մրցակցում էր Հայփոստը, շաաատ են ՙՙխնդրել՚՚ Արայիկ Աբրահամյանին, որ այնպես անի, որ Հայփոստը ՙՙիրենց՚՚ շուկա չմտնի) վերացրել է աշխատակիցների բոնուսները, որի արդյունքում շատերը դուրս են գալիս աշխատանքից, իսկ ոմանց էլ հենց ինքն է հեռացնում՝ վերականգնելով իր հին ՙՙթայֆայի՚՚ կադրերին, ում աշխատանից ազատել էր Հայկ Կարապետանը:

Ու սա ընդամենը ոչ ամբողջական պատկերն է Հայաստանի Հանրապետությանը պատկանող այս խոշոր ու խիստ կարեւոր հիմնարկության տանիքի ներքո տեղի ունեցող վտանգավոր բացասական գործընթացների:

Կոնկրետ այս դեպքին դեռ ավելի մանրամասն հատուկ տեսանյութով, հավանաբար, կանդրադառնամ: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե այդ ինչպես է ստացվում, որ Թրանսփերենսի Ինտերնեյշընլ հակակոռուպցիոն միջազգային ընկերության վարկանիշներով Հայաստանը կոռուպցիայի ցուցանիշով սկսել է ետնահանջ արձանագրել:

Հայաստանում ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ կոռուպցիան սկսել է վերածնվել, պարոն վարչապետ, եւ եթե այդ կործանարար գործընթացի հովանավորն անձամբ Դուք չեք, ինչին շատ եմ ուզում հավատալ, ապա դրա հովանավորները Ձեր անմիջական շրջապատից են»։ Այս մասին գրել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ