Լրահոս 24/7
27.02.2023

Վարչապետին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթացել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության քաղաքականության, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների, կապիտալ շինարարական ծրագրերի, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները: Զեկուցվել է, որ ճարտարապետության և քաղաքաշինության մասով գրեթե 70%-ով լուծվել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը, դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները՝ որպես առափնյա հատվածի գրավչության բարձրացմանն ու քաղաքաշինական կանոնակարգված գործունեությունը միտված միջոցառում։

Ճարտարապետության և քաղաքաշինության մասով մշակվում են միկրոռեգիոնալ փաստաթղթից բխող, բնակավայրերի համալիր զարգացմանը միտված և աճի նոր բևեռների ստեղծման հայեցակարգային փաստաթղթերը։ Նշվել է, որ իրականացվող միջոցառումների շրջանակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ժամկետը թեև նախատեսված էր 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Ըստ զեկույցի, ճարտարապետության և քաղաքաշինության մասով ներկայումս մշակվում է հանրապետությունում իրականացվող մեծածավալ կառուցապատման աշխատանքները կանոնակարգող փաստաթղթի՝ տարածքի հատակագծման նախագծի կարգը, որը նպատակաուղղված է բնակավայրերի առաջնահերթությունների հենքի վրա, խնդիրների միասնական լուծմանը միտված ու հանրության կարիքները հաշվի առնող փաստաթղթի կազմմանը՝ բացառելով տեղային-դրվագային լուծումները։

Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև օրենսդրական կարգավորումների հստակեցման ու խստացման ուղղությամբ՝ ներկայումս մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ձևավորված միջավայրին անհարիր միջամտությունները կանխելու և մայրաքաղաքի կենտրոնը գերբեռնումից զերծ պահելու և համաչափ զարգացումն ապահովելու նպատակով։ Ներկայումս ընթացքի մեջ է նորմատիվատեխնիկական համակարգի մշակման, տեղայնացման, արդիականացման գործընթացը:

Նշվել է, որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործուներության պետական կարգավորման հիմնական միջոցներից է։ 2022 թ.-ին հաստատվել և կիրառության մեջ են դրվել թվով 20 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր: Մշակված նորմերը վերաբերում են կառավարության կողմից գերակա համարվող հետևյալ ուղղություններին՝ քաղպաշտպանական կառույցներ, էներգաարդյունավետության բարձրացում, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հիդրոտեխնիկական և ավտոճանապարհային կառուցվածքներ, անվտանգության տեխնիկան շինարարությունում՝ այդ թվում շինհրապարակների կազմակերպումը: Ներկայացված միջոցառումների շրջանակում զեկուցվել է նաև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի հաստատման ու կիրառման, քաղաքաշինական ծրագրերում գլխավոր կապալառուի ներդրման հնարավորությունների, շինարարությունում նոր տեխնոլոգիաների, նյութերի ներդրման հնարավորությունների, շենքերի ու շինությունների հուսալիության և սեյսմակայունության բարձրացման նպատակով իրավական հիմքերի ապահովման, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում քաղաքաշինական ծրագրերի իրականացման, կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման մասին:

Անդրադարձ է եղել նաև շենքերի ու շինությունների անձնագրավորման համակարգի ներդրման գործընթացին, լիցենզավորման գործընթացի բարեփոխումներին: Ներկայացնելով բնակֆոնդի հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է բնակֆոնդի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը, մշակվել և հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոնները, որոնք ենթակա են կիրառման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար:

Անդրադարձ է եղել երկրաշարժից հետո տեղադրված տնակներին, որի մասով կառավարության մոտեցումները և առաջնահերթություններն ամրագրող որոշումն ընդունվել է: Որոշման համաձայն՝ 2023 թ.-ին կիրականացվեն ցուցակների հաստատման, բյուջետային պլանավորման և ֆինանսավորում չպահանջող աշխատանքների իրականացում: Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն մշակել է նաև Էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են վերանորոգման վարկերի տոկոսադրույքները: 2022թ. ծրագրի ներքո տրամադրվել է 1245 վարկ, մոտ 2.6 մլրդ դրամ պորտֆելով:

Սուբսիդավորման չափը կազմել է 40 մլն դրամ: Կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ 3 տարիների ընթացքում գրանցվել է հատկացումների շուրջ 6 անգամյա աճ և դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու արդյունքային ցուցանիշներից: Ընդհանուր առմամբ, քաղաքաշինության կոմիտեի կողմից 2022 թվականի ընթացքում համակարգվել են թվով 185 օբյեկտներ՝ 96 շինարարական և 89 նախագծային: 2022-ին ավարտվել են թվով 6 օբյեկտների շինաշխատանքներ՝ 3 դպրոցի, 1 գյուղքոլեջի, 1 հանրակացարանային շենքի, ինպես նաև 1 բազմաբնակարան շենքի: Ընթացքի մեջ է Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցման ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում: Ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ 2022-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-Permits համակարգի միջոցով: Մշակման փուլում է գտնվում Քաղաքաշինության բնագավառի պետական գործառույթների միասնական հարթակը, որը հասանելիություն է ապահովելու պետական համալիր փորձաքննություն, Քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման և հողերի նպատակային նշանակության փոփոխության առցանց համակարգերին։ Պետական համալիր փորձաքննության տրամադրման առցանց համակարգը ներկայումս գտնվում է ծրագրավորման ավարտական փուլում։

2023 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել համակարգի պիլոտային գործարկում։ Կարգավորվել է կառուցապատումը ժամկետում չավարտվելու դեպքերում կիրառվող տուգանքների չափի որոշման սկզբունքը: Նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման թույլտվությանն առնչվող պահանջները չկատարելու դեպքերի համար: Արդիականացվել է կոմիտեի կայքը, որը ներառում է իր մեջ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի որոնման համակարգ ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի ծրագրերի քարտեզ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետը հավելել է, որ դա կնպաստի քաղաքաշինմության ոլորտի ընդհանուր զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև շինթույլտվությունների տրամադրման և մատուցվող մյուս ծառայությունների թվայնացումը:

Անդրադառնալով տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերին՝ վարչապետը հատկապես կարևորել է մայթերի և այգիների սալարկումը քարերի միջոցով: «Մեր խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև սողանքային գոտիների կառավարման, հասարակական նշանակության շենք-շինություններում մատչելիության ապահովման նորմերի պահպանման, համատիրությունների գործունեության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան