Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։
Դեսպանը ողջունել է Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության տրամադրումը, որն ուղեկցվել է ցամաքային սահմանի բացման պատմական դրվագով և արտաքին գործերի նախարար Միրզոյանի Թուրքիա կատարած այցով։
Դեսպանը ողջունել է հարաբերությունների կարգավորման հարցում առկա առաջընթացը և քաջալերել վստահության ձևավորմանն ուղղված համաձայնեցված քայլերի իրականացումը։