Լրահոս 24/7
28.02.2023

Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից. Հակոբյան

Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից. Հակոբյան

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջուր գրառում է կատարել.

«Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։

Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունենք։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր ճաշակն է, ոստրենե՜րը, դասական երաժշտությո՜ւնը։

Իսկապես: Չէ՞ որ մեր ապուպապերի պորտալարը եվրոպական մայրաքաղաքներում են կտրել, մեր արյունն էլ դարերի ընթացքում կապույտ է դարձել։

Եւ խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, ա՜չք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխա’ն լուսանկարներ։

Հ.Գ. Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի’ սիրում, այլեւ ամաչո’ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից։

Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների’, ինքնահավանների’, ապրո’ղ հայրենիքից, ապրո’ղ քաղաքներից, ապրո’ղ հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների’, այդ ամենը չսիրողների’, այդ ամենից իրենց «հեռացնողների’» անհոդաբաշխ նվնվոց։

Որովհետեւ, եթե այդ ամենը չես սիրում, բա ի՞նչն ես սիրում։

Ասեմ ինչը՝ քանդված եկեղեցիները, որովհետեւ ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետեւ ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետեւ ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետեւ սահմանից անդին է։ Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք։ Ընդամենը՝ նվնվոց»-գրել է Աննա Հակոբյանը:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան