Հայաստան
28.02.2023

Արցախի ճանապարհը պետք է բացվի. Թարվերդյան

Արցախի ճանապարհը պետք է բացվի. Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել.

«Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային քաղաքական և դատական ատյաններն արդեն հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև ԱՄՆ պետքարտուղար, Հաագայի միջազգային դատարանից մինչև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ բոլորն էլ մատնանշել են Ադրբեջանի թշնամական գործողությունն Արցախի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ և հորդորել ժամ առաջ բացել ճանապարհը։

Ի հեճուկս այդ կոչերի՝ Բաքուն շարունակում է փաստացի ցեղասպանական գործողությունն Արցախի հայության նկատմամբ։ Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցելու է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ, միգուցե անգամ հորդորելու է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը։ ՌԴ-ն միգուցե դա փորձի որպես սեփական դաշնակցային պարտավորությունների կատարում մատուցել, բայց ինչ էլ լինի՝ մեզ համար կարևորն արդյունքն է։

Եվ եթե դրանից հետո էլ Ադրբեջանը չվերացնի Արցախի շրջափակումը, կնշանակի, որ որևէ միջազգային ուժ կամ գործոն նրա լկտիությունը սանձելու ի զորու չէ։

Ես և մեր քաղաքական թիմը բազմիցս դեմ ենք արտահայտվել ամեն գնով զիջումների գնալու պատրաստակամությանը։ Արցախը, արցախցիները, նրանց ինքնորոշման անբեկանելի իրավունքը, անվտանգության երաշխավորումը չեն կարող սակարկման կամ աճուրդի դրվել թշնամու նախապայմանները բավարարելու գնով։

Չեմ դադարի կրկնելուց՝ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հատուկ հիշատակման և անվտանգության միջազգային երաշխիքների սահմանման։

Հայաստանյան իշխանությունը պետք է բավարար դիվանագիտական ճկունություն ցուցաբերի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու բացառապես խաղաղ եղանակով՝ առանց որևէ ներքին զիջման։

Իլհամ Ալիևը չի կարող և իրավունք չունի Արցախում կադրային, պետական հարցեր լուծելու կամ որոշելու, թե իր հետ ով պիտի բանակցի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումը նպատակային օգտագործելը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը Արցախն ապաշրջափակելու գործում»։

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան