Փետրվարի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հանրային քննարկմանը:
Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում նախկին Ալավերդի, Ախթալա, Օձուն և Շնող խոշորացված համայնքներում իրականացված աշխատանքները, 2023 թվականին նախանշված ծրագրերը:
















