Լրահոս 24/7
01.03.2023

Վարչապետին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022 թ. գործունեության հաշվետվությանը։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են իրականացված ծրագրերի գլխավոր արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ Armenia, The Hidden Track կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային և գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ներդրվել է պետության կողմից սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ծառայությունների համակարգման էլեկտրոնային համակարգ և գրանցվել է ներքին զբոսաշրջության տարեկան 30% աճ:

Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ մարզերում անցկացվել է 3 փառատոն՝ շուրջ 45000 այցելուով, 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ, իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ շուրջ 20 զբոսաշրջային օպերատորների, 10 ԶԼՄ ներկայացուցիչների և հեռուստաընկերությունների մասնակցությամբ, 7 հոդված է տպվել հայտնի ճամփորդական պարբերականներում, գործարկվել է www.armenia.travel պաշտոնական կայքը: Օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվել է ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստը, որին մասնակցել է շուրջ 40 երկրից 90 մասնակից:

Զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում անցկացվել են հյուրընկալության ոլորտի աշխատողների և արկածային զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար վերապատրաստման դասընթացներ: Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում վերականգնվել է Գառնի-Լանջազատ ճանապարհը, վերականգնվել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի Խոսրով անտառ պետական արգելոց 600 մետր ճանապարհը, մշակվել է Արենիի զարգացման հայեցակարգը, վերականգվել է Գորիս համայնքի ժառանգության կենտրոնը, վերականգվել է Գորիսի Վարարակն գետի աջ ափը, վերականգնվել ու բարեկարգվել են Դվինի հուշարձանները: Արդյունքում՝ բարելավվել են ենթակառուցվածքները, ակտիվացել են զբոսաշրջային այցերը, վերականգնվել է պատմական միջավայրը:

Ընթացիկ և առաջիկա ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ իրականացվում են զբոսաշրջային տվյալների հավաքագրում և թվայնացում, ներգնա զբոսաշրջության զարգացում. «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» 2023 թվականի ծրագիրը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանն ու զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, «Զբոսաշրջային գյուղ», «Զբոսաշրջային կենտրոն» հայտարարելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծերի հաստատմանն ուղղված աշխատանքներ:

Ըստ զեկույցի՝ 2022 թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ, իսկ 2021 թ.՝ 870.000, աճը կազմել է 92 տոկոս: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20 տոկոս, 2022 թ.՝ 1.696.052, իսկ 2021-ին՝ 1.430.503:

Ներկայացնելով մինչև 2026 թ. նախատեսված նպատակները՝ նշվել է, որ ակնկալվում է տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկի այցելություն, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացում, 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնում:

Անդրադարձ է կատարվել ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին, ոլորտի վերահսկելիության մեխանիզմների ներդրմանը և ռազմավարության մշակմանը։
Աշխատանքներ են տարվում 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնման, զբոսաշրջային նոր երթուղիների մշակման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է և՛ ներքին, և՛ արտագնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել, որ պետք է առաջնահերթ կերպով վերականգնման աշխատանքներ իրականացնել զբոսաշրջային մեծ ներուժ և վերականգնման խիստ կարիք ունեցող պատմամշակութային օբյեկտները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պետք է զբոսաշրջային տարբեր սեգմենտներին համապատասխան ծառայություններ առաջարկել տարբեր ուղղություններով: «Անհրաժեշտ է թիրախավորել նաև ներքին տուրիզմը, և տուրօպերատորներին քաջալերենք, որպեսզի ակտիվորեն աշխատեն նաև այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Այս առումով տեղեկացվել է, որ մայիս ամսին կազմակերպվելու է ներքին տուրիզմի զարգացմանը միտված ցուցահանդես:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան