Գլխավոր
01.03.2023

Պատերազմից հետո աղջիկ պտղի աբորտի թիվը մեծացել է․ Ավանեսյան

Պատերազմից հետո աղջիկ պտղի աբորտի թիվը մեծացել է․ Ավանեսյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ծնելիության անկում, ի տարբերություն 2021 թվականի, երբ կար աճ։

«Մեկ հետաքրքիր տենդենց կա, որի մասին պետք է խոսենք երկրի թիվ մեկ ամբիոնից։ Ուրեմն՝ ծնված տղաների թիվն աճել է, ծնված աղջիկների թիվը՝ նվազել։ Այսինքն՝ փաստացի մենք ունենք սելեկտիվ աբորտների թվի էական մեծացում։ Մեզ մոտ 110 տղայի հաշվարկով ծնվում է 100 աղջիկ, իսկ չմիջամտված դեպքերում պետք է լինի 105-ը 100-ի։ Փաստացի, 6 աղջիկ քիչ է ծնվում ամեն ծնված 100 երեխայի հաշվարկով։ Մենք այստեղ խոսում էինք ընդհանուր ծնելիության մասով, եթե մենք քիչ աղջիկներ ենք ունենում, մենք վաղը հնարավորություն չունենք նորից ունենալու տղաներ և աղջիկներ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ առաջարկելով շարունակել հանրային արշավներ անել այս տեսանկյունից, որպեսզի ոչ մի աղջիկ պտուղ չհեռացվի, բոլոր աղջիկները ծնվեն, նաև հատուկ քայլեր անել ոչ պատժիչ մեխանիզմով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց Արսեն Թորոսյանի տեղեկությունը, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022-ին նվազել է՝ նախորդ տարվա համեմատ, սակայն նշեց, որ 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։

«Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց պետք է ասեմ, որ 2023 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ տենդենցը հակառակ ուղղությամբ է այս տարի գնալու։ Մենք այս տարի հունվարի ամսին արձանագրել ենք վերջին երեք տարիների ընթացքում հունվար ամիսների կտրվածքով ամենաբարձր ծնելիությունը։ Առաջին անգամ 3000 հատել ենք հունվար ամսին»,- ասաց Ավանեսյանը։ Ավանեսյանը նաև նշեց, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը և ընդգծեց, որ 2020 թ․ պատերազմի համատեքստում հասարակության տրամադրությունների, ընկալումների մեջ փոփոխություն է եղել․

«Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա պետք է ասեմ, որ մինչև պատերազմը մեզ մոտ բավականին լավ ցուցանիշ էր, մենք ամեն տարի ունեինք նվազում։ Ցավոք, պատերազմից հետո նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Տղա երեխաների մասով վիճակագրությունը փոխվեց»։

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան