Լրահոս
02.03.2023

Ադրբեջանը փորձում է գործընթացին նոր խորություն հաղորդել. Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է գործընթացին նոր խորություն հաղորդել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել:

Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն:

Միանգամից ասեմ, որ այստեղ այդքան կարևոր չեն ցանկությունների մասին հայտարարությունները, որքան բուն գործընթացն իր բովանդակությամբ և իր հետ բերող հետևանքներով:Համենայդեպս, Ադրբեջանն արհեստական խնդիրներ ստեղծելով և «հերոսաբար» դրա վերաբերյալ լուծումներ առաջարկելով արցախցիների հետ մշտական կապի, հաղորդակցության և համագործակցության լայն դաշտ է ձևավորում, ինչը ինտեգրացիա ապահովելու հիմնական քայլերից է:

Դե դուք հայտարարեք, որ նման ցանկություն չունեք: Պայմանական վերցնենք, որ Արցախում որոշում կայացնողները զուտ առկա խնդիրների հաղթահարման մասին են մտածում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ընտրած մարտավարությունը բերելու է նրան, որ մի կետից հետո վերադարձի հնարավորություն չի լինելու, որովհետև պրոցեսն այսօր ադրբեջանական խաղի կանոններով է և նրա առաջ քաշած օրակարգով:

Ինչ վերաբերվում է վերջին հանդիպումներում արցախյան կողմը ներկայացնող գլխավոր անձին` ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, նրա ներկայությունը վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում է, ապա վերջինս չնայած բանակցային գործընթացի մեծ փորձառություն չունի, սակայն կոփված տղա է, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ գործելու ունակություն և անցած ճանապարհ ունի, ԱԱԾ գեներալ է:

Բայց խնդիրը նրա անձը չէ, այլ վերևից իջեցվող այն քաղաքականությունն ու որոշումները, որը նրա` որպես բանակցողի, աշխատանքային մոտեցումներում են դրվում:

Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է` առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթյունի բերել:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ