1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է անհրաժեշտ գումարի հատկացումը 2023թ–ի պետական բյուջեից։
Նույն որոշմամբ անհրաժեշտ բոլոր գնումների գործընթացների պատվիրատուի իրավասությունները հանձնվել են Երևանի քաղաքապետարանին։
Ավինյանը նշեց, թե Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի Հայաստանն ունենա կայարանների բացում։