Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։
«Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։
Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր և տնօրեն Մորդելի ուղեկցությամբ շրջել է բոլոր հարկերում ու լսարաններում, հետևել դասապրոցեսին, զրուցել սաների հետ։