ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը տեղեկացրել է, որ Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի։
«Հաջորդ շաբաթ Կովկասի հարցերով խորհրդական Լուիս Բոնոն կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի այդ հերթականությամբ։ Սպասվում են բարձր մակարդակի հանդիպումներ փոխանցելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում և Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերում։
Սա լավ հնարավորություն է Բոնոյի համար զարգացնելու մի քանի շաբաթ առաջ Մյունխենում պետքարտուղար Բլինքենի և Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները, և հույս ունենք առաջընթաց ունենալ այստեղ։ Բոլոր մայրաքաղաքներում պարոն Բոնոն շեշտելու է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ապագայի կառուցման գործում»,– ասել է Նեդ Փրայսը։