Վաշինգտոնը մտադիր չէ ներողություն խնդրել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցի համար, քանի որ խոսակցության ընթացքում նրանք քննարկել են ամերիկյան կողմին անհանգստացնող խնդիրներ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ես գիտեմ, որ մեր ռուս գործընկերները փորձում են դրանից աղմուկ բարձրացնել: Բայց մեր կողմից կարևոր է նշել, որ սա կարճատև շփում էր, այլ ոչ թե լիարժեք երկկողմ հանդիպում կամ երկարատև բանակցություններ:
Բայց ավելի լայն իմաստով մենք ներողություն չենք խնդրի մեր շահերից դրդված գործողությունների համար», – հայտարարել է Փրայսը։
Այսպես Է նա պատասխանել այն հարցին, թե ով է նախաձեռնել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շփումը: Մինչ այդ Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել Էին, որ Բլինքենն ինքն Է նախաձեռնել զրույցը։
















