Լրահոս
03.03.2023

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր առաջիկա անելիքների պլանը

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր առաջիկա անելիքների պլանը

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի ապագայի համար կարևոր այն ոլորտները, որոնց ուղղությամբ շարունակելու է աշխատանքները և որոնց ուղղված են լինելու իր և իր կողմից հիմնադրված՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության ծրագրերը։

Ինչպես հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից, հանդիպմանը նա ընդգծել է, որ իր նպատակը շարունակում է մնալ անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ։

Նա նկատել է, որ այս տարի Ղարաբաղյան շարժման 35-րդ տարին է նշվում, բայց պայքարը դեռ շարունակվում է: «Շատերի համար պայքարը պատերազմ է, պայքարը զոհեր են:

Իմ ընկալմամբ պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առավելություն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ»:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առանձնացվել է պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ իրականացվելու են ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը. «Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում:

Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար»:

Նա նշել է, որ անցած տարվա նոյեմբերին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախի աջակցությանն ուղղված ավելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել հիմնականում երկու՝ ռազմավարական բնույթի նախաձեռնությունների և հանրային նշանակության ծրագրերի ուղղությամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը:

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Արցախում:Խոսելով իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության կարևորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թափանցիկությունն իր կողմից որդեգրվել էր որպես հիմնական սկզբունք, քանի որ թափանցիկ գործելաոճն է արդարության հիմքը. «Մնալով Արցախում՝ ես շատ հետևողական եմ լինելու, որպեսզի այդ սկզբունքները պահպանվեն»:

Այս համատեքստում նա անդրադարձել է սոցիալական նոր արտոնություններ (կոմունալ վճարումների և այլնի մասով) տրամադրելու շուրջ քննարկումներին՝ նշելով, որ նման որոշումների կայացումը պետք է լինի թափանցիկ, հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ միջոցների հաշվին է դա իրականացվելու, այն դեպքում, երբ բյուջեն հաստատվել է պակասուրդով, իսկ ստանձնած նախորդ սոցիալական ծրագրերն ու պարտավորությունները դեռևս չեն կատարվել:

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև Արցախին վերաբերող «կարմիր գծերի» պահպանման անհրաժեշտության մասին, որոնք չհատելը, ըստ նրա, չափազանց կարևոր է լինելու Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով.

«Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել «կարմիր գծերը»: Մենք հետևողական ենք լինեու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում»։

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ