Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի հատվածը փակ է: Ճանապարհը փակել են անցած տարվա հուլիսին այրվածքների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները:
Նրանք պահանջում են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանի և պատասխան տա: Այսօր Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր: Չնայած շուրջ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:
Զինվորն այրվածքներն ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի պատճառով: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն բացի ճանապարհը, մինչև չժամանի նախարարը:

















