Լրահոս 24/7
03.03.2023

Հայաստանում կարագացվի ամպային ծառայությունների ներդրումը. Ամազոնի հետ հուշագիր է ստորագրվել

Հայաստանում կարագացվի ամպային ծառայությունների ներդրումը. Ամազոնի հետ հուշագիր է ստորագրվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային Հայասփոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն:

Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ ինչպես թվայնացման ռազմավարության, տեղեկատվական համակարգի արդիականացման, այնպես էլ՝ հնարավորութունների զարգացման և համապատասխան բիզնես մոդելի, անվտանգային քաղաքականության և տեխնիկական այլ տվյալների առումով։

Ազգային մրցունակությունը բարձրացնելու, Հայաստանի աշխատուժը զարգացնելու և ապագայում նրանց աշխատանքի նախապատրաստելու նպատակով՝ Փոխըմբռնման հուշագիրը կխթանի նաև կրթական մի շարք նախաձեռնությունների իրականացումը։

Փոխըմբռնման հուշագրում առանձնակի կարևորվում է ամպային տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը՝ տեխնոլոգիական ստարտափների և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ օգնելով նրանց մի շարք ծրագրերով, ապահովելով AWS մասնագետների և փորձագետների գլոբալ համայնք մուտք գործելու հնարավորություն` անհատական կորպորատիվ պլատֆորմներ և ամպային միգրացիայի ճանապարհային քարտեզներ մշակելու համար։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել է․ «Այս հուշագրով մենք նոր համագործակցության հիմք ենք դրել: Մենք հավատում ենք ամպային հաշվողականության փոխակերպող ուժին, որը կբերի տնտեսական աճ, նորարարության թռիչքաձև զարգացում և բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում` ի շահ ՀՀ քաղաքացիների։ Սա բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որին կարելի է հասնել թվային հարթակների նկատմամբ վստահության բարձրացմամբ և համապատասխան կանոնակարգերի ներդրման միջոցով։ Այս Փոխըմբռնման հուշագրով մեր ընդհանուր պարտավորություններն օրինակելի նախադեպ են թվային վստահության ձևավորման և ազգային մրցունակության բարձրացման համար»:

AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնն ասել է. «Հայաստանը թևակոխում է նորարարության նոր դարաշրջան, որտեղ ձեռնարկատերերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կիսում են ժամանակակից թվային հասարակության տեսլականը: Մենք ուրախ ենք, որ ստորագրել ենք այս Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի կառավարության հետ և ակնկալում ենք աջակցել այս տեսլականին այնպիսի նախաձեռնություններով, որոնք կխթանեն նորարարությունը, կնպաստեն թվային տնտեսության զարգացմանը, կաջակցեն հին ՏՏ համակարգերի արդիականացմանը և ապագա սերունդների թվային հմտությունների զարգացմանը»:

Լրահոս
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
12:35
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
12:24
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
11:55
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
11:50
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք