Լրահոս
03.03.2023

Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու. Ս․ Բաբայան

Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու. Ս․ Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, դիտարկվել է օրերս համացանցում հրապարակված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1998թ․ պայմանագրի նախագծի բովանդակությունն ու այդ համատեքստում իր մոտեցումները։

«Օրեր առաջ համացանցում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին 1998թ․ պայմանագրի նախագիծը, որն ապացուցում է, որ գոռացող-ոռնացող լրատվականներն ու նրանց «ոչմիթիզական» հովանավորները փուչիկ են։

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես փոխզիջումներով՝ 1997թ․ նոյեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ունեցած հանդիպումից հետո, մեր պայմանավորվածության համաձայն, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, 1998թ․ հունվարին ներկայացրել եմ ԼՂՀ իշխանությունների տեսակետը՝ հրապարակված պայմանագրի նախագծի տեսքով։ Առաջարկությունը մշակել ենք ԼՂՀ արտգործնախարարության հետ․ պաշտպանության նախարարությունը՝ տարածքների մասը և քարտեզը, արտաքին գործերի նախարարությունը՝ քաղաքական մասը։ Լ․ Տեր-Պետրոսյանի հետ քննարկել ենք ինչ տարածքներ կարելի է զիջել և ինչ տարածքներ չի կարելի զիջել ոչ մի դեպքում։ Այդ տարածքները և դրանց հիմնավորումները պարզ երևում են փաստաթղթում։

Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով։ Ավելին՝ Հայաստանը, Արցախի իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ, ամբողջ բանակցությունները տարել է զիջումների շուրջ։ Այլ տարբերակ էլ չեն ունեցել։ Բայց եկել, հայտարարել են, թե ոչ մի զիջում չի լինելու, ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Այսօր էլ նույն վիճակն է՝ պատրաստ են երկիրը հանձնեն, ժողովրդին փախստական դարձնեն, բայց ջրի երես դուրս չգա, որ հող հանձնելու վերաբերյալ են եղել բոլոր բանակցությունները։ Եթե կարող են, թող հերքեն։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում շաբաշով լրատվականների աղմուկը։ Դրանց նպատակը ինձ համար պարզ է, ժողովրդի համար չէ պարզ։ Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն երկու կողմի զիջումներով, իսկ դրա միակ ճանապարհը Ադրբեջանի հետ երկխոսությունն է և փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ Ես ներկայացրել եմ իմ տեսակետը, առաջարկել քաղաքական և հասարակական ուժերի հետ հղկել, վերջնական փաստաթուղթ պատրաստել և այդ փաստաթղթի շրջանակներում բանակցել Ադրբեջանի հետ։ Թե չէ՝ դարձել եք բացատրությունների և արդարացումների կառավարություն։ Ադրբեջանը մի բան է ասում, ամբողջ պետական համակարգով լծվում եք, որ հերքեք։ Իսկ եթե Ադրբեջանի հետ հաղորդակցվելու ճանապարհային քարտեզ ունենայիք, կիմանայիք ով է բանակցում, ինչի մասին է բանակցում, ժողովրդին ինչ ինֆորմացիա եք տալիս, երբ եք տալիս։ Հատուկ բթամիտների համար էլ ասեմ, որ փոխվստահությունը ինտեգրացիա չէ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ առաջարկել ես և ինչ են բանակցել ինձանից հետո։ Ինձ բանակից հեռացնելուց հետո սկսել են բանակցել միջանցքի տրամաբանությամբ։ Եթե ես առաջարկել եմ 8000 քառ․ կմ տարածք, հանձնողը ե՞ս եմ, թե՞ սրանք, որ այսքան զոհերի գնով հազիվ 3000 քառ․ կմ տարածք են պահել։ Եթե հիմա էլ կոնկրետ գործողություններ չանենք, սա էլ չենք կարողանալու պահել։

Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու Արցախը պահելու վերջին հնարավորությունը»։

Լրահոս
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
22:37
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
16:18
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
16:02
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
15:41
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
15:22
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
14:48
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
14:36
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
14:21
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
14:04
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան