Լրահոս
03.03.2023

2022թ. արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ. վարչապետ

2022թ. արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում:

Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, ավիահաղորդակցության և այլ ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու և խորացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին` խոսելով ընթացիկ միտումների և ցուցանիշների մասին:

Վարչապետը նշել է, որ 2022թ. արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ, 2018թ. ի վեր ստեղծվել է 156 000 նոր աշխատատեղ, պետական բյուջեի մուտքերն ավելացել են 1,8 մլրդ դոլարով: Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղը, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերացվել է մենաշնորհը, այժմ բարեփոխումներ են իրականացվում տնտեսության ոլորտում, մասնավորապես, գյուղատնտեսության արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ուղղություններով:

Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից մեկն է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: Վարչապետի խոսքով` միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը ևս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հարկային և մաքսային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական և ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ` հավելելով, որ երկրում իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով, որտեղ համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ընկերությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ