Լրահոս
05.03.2023

Ռ․ Վարդանյանը՝ անդրադարձել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցմանը

Ռ․ Վարդանյանը՝ անդրադարձել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցմանը

Փաստացի, Արցախը շրջափակման մեջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողված փորձերից հետո Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցմանը:

«Արցախում Ադրբեջանի դիվերսիոն գործողոթյունների հետևանքով ունենք երեք զոհ ու վիրավոր: Փաստացի, Արցախը շրջափակման մեջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողված փորձերից հետո Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։

Ես բազմիցս եմ նշել, որ իրենց առաջարկած «ինտեգրացիան» մեզ համար չի կարող ընդունելի լինել, քանի որ դա նշանակում է, որ Արցախում հայ չի կարող ապրել: Ալիևյան ռեժիմը ամեն օր ապացուցում է, որ իր նպատակն մեզ այստեղից հեռացնելն է, մեզ մեր հայրենիքից զրկելն է: Նրանք այդ նպատակին հասնելու համար ունակ են դիմել ցանկացած քայլի: Այսօրվա դեպքերը դրա վառ ապացույցն են:

Կարևոր է, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը վերհիշենք նրա խոսքերն ուղղված մեզ: Դրանք ավելի արդիական են այսօր, քան երբևէ: Նա ասել է. «Ես ատում եմ մազապուրծ բառը, ես չեմ ուզում մազապուրծ լինել, ես չեմ ուզում ևս մեկ անգամ իմ հայրենակիցներին, հարազատներին սրի տան… Եվ, փառք Աստծո, մեր ժողովուրդն իր մեջ այդ զոհի հոգեբանությունը հաղթահարեց: Այդ իմաստով մենք էս պատերազմը պիտի շատ հարգենք, ընդհանրապես ղարաբաղյան ազատամարտը, Ղարաբաղի ժողովրդին մենք պիտի շատ հարգենք: Այս ազատամարտը մեզ ստիպեց, որ ինքներս մեզ հարգենք: Սա մեր պատերազմն է: Սիրենք թե չսիրենք, պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել, առանց դրա մենք հեռանկար չենք ունենա։

Սրանք իսկական առաջնորդի խոսքեր են, ում համար իր ժողովրդի արժանապատիվ կյանքը վեր է ամեն ինչից։

Պատասխանատվություն ստանձնած մեր ղեկավարները պետք է գիտակցեն, որ չի կարելի մեր ազգային արժանապատվության հաշվին հարմարվել։ Մեր հայրենիքի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն մեր կամքի ու ուժի շնորհիվ։

Պայքարի ու դիմադրություն այլընտրանքը մազապուրծ ու հայրենազուրկ դառնալն է, իսկ դա մենք թույլ տալ չենք կարող»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ»,- գրել է նա:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ