Ռուսաստանն ու Չինաստանն այսօր դժվարությունների են հանդիպում առաջադեմ արևմտյան տեխնոլոգիաների հասանելիության առումով, և այս պայմաններում երկու երկրները կարող են ակտիվորեն համագործակցել գիտական և տեխնոլոգիական ոլորտում:
Այս մասին ասել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Չինաստանի զարգացումը լավ հնարավորություններ է ստեղծում մեր երկրների միջև ներդրումային գործընկերության համար: Մենք ողջունում ենք Ռուսաստանում չինական ներդրումների աճը: Այսօր ռուս գործարարները նույնպես շատ ուշադիր են հետևում Չինաստանի տնտեսությունում ներդրումային հնարավորություններին»,-նշել է Մորգուլովը: