Մենք ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այս լուրջ միջադեպի զոհերի համար, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում, որն անդրադառնում է ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դիվերսիային, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ոստիկանական մեքենան ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվել է:
Կարևոր է, որ լույս սփռվի փաստերի վրա։ Մենք կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում: