ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի մոտ նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ։
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան մասնավորապես գրել է.
«Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով, որը հանգեցրել է զոհերի։ Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։