Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի օդային հարձակման հետևանքով, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ իսրայելական հարձակման մասին։
«Այսօր ժամը 02.07-ին իսրայելական հակառակորդը Միջերկրական ծովից Լաթաքիայից արևմուտք օդային ագրեսիա է իրականացրել՝ հարվածներ հասցնելով Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը վնասվել է, այն շարքից դուրս է եկել»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
















