Արցախ
07.03.2023

Ադրբեջանը պնդում է, թե «ռուս խաղաղապահների ուղեկցությամբ զենք է տեղափոխվել Ղարաբաղ»

Ադրբեջանը պնդում է, թե «ռուս խաղաղապահների ուղեկցությամբ զենք է տեղափոխվել Ղարաբաղ»

«Ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 7-ի օրվա ընթացքում ուղեկցել է Հայաստանի զինված ուժերի ռազմական տրանսպորտային միջոցների և անօրինական զինված կազմավորումների տեղափոխմանը Լաչինի միջանցքին այլընտրանք գրունտային ճանապարհով դեպի Ղարաբաղ»։ Սա պնդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, թե «դա ֆիքսել են այդ ուղղությամբ տեղակայված ադրեջանական ստորաբաժանումների տեխնիկական դիտարկման միջոցները, և դա եռակողմ համաձայնությունների կոպիտ խախտում է, որը պետք է անհապաղ դադարեցվի»։

Մարտի 5-ի արյունալի դեպքի մասին ևս Բաքուն նմանատիպ հայտարարություն էր արել, հայկական կողմը դա հերքել էր։

«Բացարձակ իրականությանը չի համապատասխանում, նրանք էլ լավ գիտեն, որ այդ ճանապարհով անցնում էին պարզապես ոստիկանության ծառայողները իրենց ծառայությունն իրականացնելու նպատակով», – ասել էր Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։ Բացի ոստիկանների ծառայողական զենքից, որևէ այլ զենք-զինամթերք չի եղել մարդատար մեքենայում, իսկ տեսանյութում պարզ երևում է, որ «ՈՒԱԶ»-ը Ստեփանակերտից է ճանապարհվել դեպի ոստիկանական կետ. Ստեփանակերտից ադրբեջանական կողմի պնդումները հերքել են՝ որպես ապացույց կադրերով ներկայացնելով միջադեպի ամբողջ ողբերգական ընթացքը։

«Եթե այդ գործողությունները անմիջապես չդադարեցվեն, դա կանխելու համար ադրբեջանական կողմը ստիպված դիմելու է անհրաժեշտ միջոցների։ Այդ իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են Լաչինի ճանապարհին Ադրբեջանի կողմից համապատասխան անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը»,- այսօր կրկին հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

azatutyun.am

Լրահոս
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
11:55
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
11:50
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
11:36
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
11:21
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
11:10
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
10:59
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով