Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը այս օրերին կներկայացվի Բեռլինի ITB խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսում։ Շուրջ 24 ընկերություններ կներկայացնեն իրենց զբոսաշրջային փաթեթները և կձևավորեն համագործակցության նոր շրջանակներ։
Ցուցահանդեսի նախօրեին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին, մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանին, ինչպես նաև Հայաստանից ժամանած զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին:
Նույն օրը դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ներկա է գտնվել նաև Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
















