Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում մարտի 5-ին Բաքվի կազմակերպած դիվերսիայի առնչությամբ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը՝ Փարիզին մեղադրելով կողմնապահության մեջ։
Բաքվին դուր չի եկել Փարիզի հայտարարությունը, որ հարձակում է իրականացվել Ադրբեջանի կողմից Արցախի ոստիկանների վրա։ «Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ցուցաբերում է կողմնակալ և անհիմն դիրքորոշում՝ մեկնաբանելով հարավկովկասյան տարածաշրջանում սադրանքները։ Ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ Լաչինի ճանապարհին բողոքի ակցիաների պատրվակով շրջանցիկ ճանապարհներով ապօրինի ռազմական գործունեությունը շարունակելու՝ հայկական կողմի փորձը միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։