Լրահոս
08.03.2023

Արմավիրի մարզում «Թումո» կենտրոն կբացվի

Արմավիրի մարզում «Թումո» կենտրոն կբացվի

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվել է հանդիպում-քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարները հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։

Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրել է ծրագիրը, ըստ որի ուսանողները «Թումո» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Արմավիր և Էջմիածին քաղաքներ, որտեղ տեղակայված են լինելու «Թումո» կենտրոնները։ Յուրաքանչյուր «Թումո» տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։

Բացի «Թումո» հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն և այլ մասնագիտություններ։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունել է ծրագրի շրջանակներում` 2023-2025 թվականների ընթացքում, ՀՀ Արմավիրի մարզի երկու քաղաքներում (Վաղարշապատ և Արմավիր) Թումո կենտրոններ կառուցելու և այդ կենտրոններին վեց Թումո տուփեր կցելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությունը և հայտնել է իր պատրաստակամությունը ՀՀ Արմավիրի մարզում ծրագրի իրականացմանն աջակցելու հարցում։

Քննարկման ընթացքում մարզպետը մանրամասնորեն դիտարկել է ծրագրի նախնական տարբերակով նախատեսված կենտրոնների և տուփերի տեղորոշման ընտրությունը՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով։

«Ելնելով Արմավիրի մարզի տարածքային առանձնահատկությունից՝ նպատակահարմար եմ համարում, որ ունենանք երեք կենտրոն (Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում) և 7 տուփ։ Մենք պետք է համատեղ որոշում կայացնենք՝ «ԹՈւՄՈ» տուփեր բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Պետք է հաշվի առնենք նաև բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակը, համայնքների հեռավորությունը, աշակերտների տեղափոխման հնարավորությունները»,- նշել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման վայրերը և քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը։

Լրահոս
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը