Հայաստան
08.03.2023

Կինը մեզանում արժևորված է առավելապես իբրև հավաքական կերպար․ Անդրեասյան

Կինը մեզանում արժևորված է առավելապես իբրև հավաքական կերպար․ Անդրեասյան

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաժողովին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարբեր ոլորտների կին գործիչներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է կնոջ պատմական դերակատարմանը և տարբեր ասպարեզներում հայտնի կին գործիչների` ըստ արժանվույն գնահատման խնդրին։ Նախարարն իր խոսքում, մասնավորապես, նշել է․

«Այսօրվա իմ խոսքն ուզում եմ կառուցել իբրև հարցերի շարք։ Հարցերը բարձրացնում եմ՝ հրավիրելով միասին մտածելու դրանց շուրջ, որովհետև մարտի ութն ինձ համար առաջին հերթին հարցեր տալու օր է։ Հարցեր, որ օգնում են հասկանալ՝ ինչ է այս օրը նշանավորում, ինչու է այն մեր օրացույցի մաս, ինչու է այն շարունակում մնալ արդիական։

Կինը մեզանում արժևորված է առավելապես իբրև հավաքական կերպար, բայց ոչ իբրև կոնկրետ մարդ` կոնկրետ անունով և ազգանունով, կոնկրետ գործերով և աշխատանքով։

Կանայք հսկայական ուժ ունեն, ամեն մեկն առանձին և նաև իրենց հավաքականությամբ ու համերաշխությամբ։ Զորեղացնենք միմյանց, սիրելի կանայք, ու զորեղացնենք մեր պետությունը»,- եզրափակել է նախարարը։

Լրահոս
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
11:21
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
11:10
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
10:59
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ