Գլխավոր
09.03.2023

Հարաբերությունները կմնան լարված,Բաքվի կողմից ռազմական ճնշում գործադրելու պատճառով․ ԱՄՆ հետախուզություն

Հարաբերությունները կմնան լարված,Բաքվի կողմից ռազմական ճնշում գործադրելու պատճառով․ ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետախուզությունների դաշնային բյուրոն, Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և Ազգային անվտանգության գործակալությունը նախօրեին Կոնգրես են ներկայացրել «Գլոբալ ռիսկերի» ամենամյա զեկույցը։

Դրանում առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։

Նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները, հավանաբար, մնալու են լարված։ «Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մերձավորությունը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստկամությունը ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ «սահմանազատված սահմանի երկայնքով մոտակայքում ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»։

Զեկույցում նաև փաստված է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ։

«2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան: Խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն ամենամարտահրավերային հարցերը՝ կապված պետական սահմանների ու Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են  լուծվելուց»,- ասվում է զեկույցում։

Լրահոս
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
11:21
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
11:10
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
10:59
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ